пятница, 28 сентября 2012 г.

Google-ի քարտեզներ համալրվել են ստորջրյա մի քանի պանորամաներով



Google ընկերության քարտեզների Street View ծառայության մեջ ավելացվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս կատարել վիրտուալ ստորջրյա զբոսանքներ: Տվյալ պահին հնարավոր է դիտել միայն մի քանի պանորամաներ, որոնք ժամանակի ընթացքում շատանալու են: Ստորջրյա լուսանկարները կատարվել են ջրասուզակների կողմից 6 ամսվա ընթացքում:

четверг, 27 сентября 2012 г.

Pro Evolution Soccer 2013





Խաղը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:



Ինչպես ընկերներին ուղարկել ձայնային նամակներ Ֆեյսբուք սոցիալական կայքում Ինչպես ընկերներին ուղարկել ձայնային նամակներ Ֆեյսբուք սոցիալական կայքում





Ֆեյսբուք սոցիալական կայքը այժմ թույլ է տալիս ուղարկել տեքստային հաղորդագրություններ և կատարել վիդեոզանգեր: Սակայն կա հաղորդակցության ևս մեկ օգտակար միջոց, որը չկա Ֆեյսբուքում: Խոսքը գնում է ձայնային նամակներ ուղարկելու մասին: Օրինակ կարող եք ձայնագրել որևէ հայտարարություն և միանգամից ուղարկել այն մի քանի ընկերների: Ձայնային նամակներ ուղարկելու համար անհրաժեշտ է՝

1.Սեղմեք այստեղ
2.Սեղմեք Get Started կոճակը և մուտքագրեք Ֆեյսբուքի տվյալները: Ծրագրին տվեք որոշակի իրավասություններ:
3.Բացված պատուհանի վրա սեղմեք Allow կոճակը և փակեք:



4.Սեղմեք Send a new message կոճակի վրա:
5.Ընտրեք այն ընկերներին, ովքեր պետք է ստանան նամակը:

воскресенье, 23 сентября 2012 г.

среда, 29 августа 2012 г.

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին



Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի մի օգտակար ու հետաքրքիր կայքի, որի միջոցով հնարավոր է հետևել թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին օնլայն ռեժումում Google-ի քարտեզի վրա: Վերջերս հայտնաբերեցի նաև, որ այդ կայքում ավելացել է թռիչքի մեջ գտնվող ինքնաթիռի 3D մոդելը քարտեզի վրա տեսնելու հնարավորություն: Օրինակ կարող եք հետևել, թե ինչպես է վայրէջք կատարում տվյալ ինքնաթիռը: Այդ ֆունկցիան տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել ինքնաթիռի վրա և ձախ կողմի վահանակից ընտրել CockPit View:


вторник, 28 августа 2012 г.

"9-րդ հրաշալիք" շաբաթաթերթ (2009, N9)





Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

воскресенье, 26 августа 2012 г.

Ի՞նչ է Dropbox-ը և ինչպես օգտվել





Dropbox-ը անվճար ծառայություն է, որի միջոցով կարող եք ցանկացած վայրում հասանելի դարձնել ձեր լուսանկարները, վիդեոները, փաստաթղթերը և մնացած այլ ֆայլերը: Օրինակ, եթե աշխատանքի վայրում կամ դպրոցում ունեք ինչ-որ ֆայլեր, որոնք ուզում եք տեսնել նաև տան համակարգչի վրա, ապա անհրաժեշտ է ընդամենը այդ ֆայլերը տեղադրել համապատասխան թղթապանակի մեջ և տան համակարգչում բացել այդ թղթապանակը: Փաստորեն այլևս կարիք չկա ֆայլեր տեղափոխելու համար օգտագործել կրիչներ: 


Dropbox-ի շնորհիվ կարող եք նաև հասանելի դարձնել այդ ֆայլերը ձեր ընկերներին այլ մարդկանց:



Եթե նույնիսկ Ձեր համակարգիչը վնասվում է ու սկավառակի վրա գտնվող ֆայլերը ջնջվում են, այլևս կարիք չկա անհանգստանալու, քանի որ այդ ֆայլերը պահպանվում են նաև Dropbox-ի սերվերի վրա: 
Ինչի՞ց սկսել
1. Այցելեք այստեղ և գրանցվեք:
2. Նեռբեռնեք Drobpox ծրագիրը:
3. Բացեք և տեղադրեք համակարգչի մեջ
4. Տեղադրելուց հետո գրեք Ձեր օգտանունը ու ծածկագիրը 
5. Նշեք Dropbox-ի թղթապանակի հասցեն




6. Բացեք այդ թղթապանակը և տեղադրեք ֆայլերը:


Այսուհետ այդ թղթապանակում տեղադրված ֆայլերը հասանելի կլինեն ցանկացած վայրում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլն), որտեղ տեղադրված կլինի Dropbox ծրագիրը և կլինի ինտերնետի առկայություն: Նշեմ նաև, որ առանց Dropbox ծրագրի ֆայլերը կարող եք տեսնել ինտերնետ դիտարկչի մեջ հավաքելովDropbox.com:
Dropbox-ը սկզբում տալիս է 2.5 ԳԲ ազատ տարածք, որը հնարավոր է շատացնել կամ գումարով, կամ ընկերներին հրավիրելով: Dropbox-ը յուրաքանչյուր հրավերի համար երկու կողմերին հատկացնում է  500 Մբ ազատ տարածք:

четверг, 23 августа 2012 г.

Odnoklassniki.ru կայքի հերթական բացթողումը: Ինչպես նայել լուսանկարները առանց հյուր գնալու



Odnoklassniki.ru սոցիալական կայքում ցանկացած օգտատիրոջ լուսանկարները նայելու համար պետք է մտնել այդ մարդու պրոֆիլ, այնուհետև սեղմել նրա լուսանկարներից որևէ մեկի վրա և նայել: Այսինքն եթե առանց հյուր գնալու միանգամից մեծացնեք նրա գլխավոր լուսանկարը, ապա այդ դեպքում չեք կարող նայել նրա մնացած լուսանկարները (սլաքները չկան): Բլոգի այցելուներից ... առաջարկել է մի տարբերակ, որի միջոցով հնարավոր է առանց հյուր գնալու դիտել տվյալ մարդու բոլոր լուսանկարները: Մեթոդը աշխատում է միայն այն դեպքում, եթե տվյալ օգտատիրոջ պրոֆիլը փակ չի և գլխավոր լուսանկարը ունի նվազագույնը մեկ Класс:

1.Մեծացրեք որևէ օգտատիրոջ գլխավոր լուսանկարը:

2.Նկարի աջ մասում կտեսնեք Класс կոճակը և այն մարդկանց քանակը, ովքեր սեղմել են այդ կոճակը:



3.Սեղմեք այդ քանակի վրա և փակեք բացված պատուհանը:

4.Փակելուց հետո կտեսնեք նկարները թերթող սլաքները:

5.Սեղմեք այդ սլաքների վրա և կտեսնեք մնացած լուսանկարները:


среда, 22 августа 2012 г.

Ինտերակտիվ տեսարան մարսից




Մի քանի օր առաջ NASA-ի կողմից Մարս մոլորակի վրա ուղևորված Curiosity ռոբոտը շարունակում է ուղարկել Մարսի վրա կատարված բացառիկ լուսանկարներ: Լուսանկարիչ Էնդրյու Բոդրոյը այդ լուսանկարների համադրությամբ ստեղծել է 360 աստիճան պտտվող տեսարան, որի շնորհիվ հնարավոր է ավելի պատկերավոր տեսնել Մարսի մակերևույթը:

Հայերեն ստեղնաշար Google Chrome-ի համար

Հայերեն ստեղնաշար Google Chrome-ի համար

Այս հավելվածը ավելացնում է հայերեն Փոնետիկ ստեղնաշար Google Chrome ինտերնետ դիտարկչին, որի շնորհիվ կարող եք սոցիալական ցանցերում և ինտերնետային այլ կայքերում գրել հայերեն տառերով` առանց համակարգչի մեջ լրացուցիչ ծրագրեր տեղադրելու:
                  

Ինչպե՞ս օգտագործել

1. Տեղադրեք հավելվածը:
2. Այնուհետև ցանկացած կայք այցելելով Google Chrome-ի հասցեի դաշտի աջ մասում կտեսնեք ՀՀ դրոշը:
3. Սեղմեք այդ դրոշի վրա և կբացվի հայերեն ստեղնաշարը:
4. Հայերեն ստեղնաշարը անջատելու համար կրկին սեղմեք դրոշի վրա:

Հավելվածը ջնջելու մասին կարդացեք այստեղ:

Հեղինակային ծրագիր: ArmblogTV 5

Վերջապես ավարտին հասցրեցի բլոգի այցելուներին խոստացած ArmblogTV ծրագրի 5-րդ տարբերակը: Այս տարբերակում փոփոխությունները ակնհայտ են: Նշեմ այդ փոփոխություններից մի քանիսը՝

Ծրագրի ինտերֆեյսը
Ծրագրի ինտերֆեյսը ամբողջովին փոխվել է: Այժմ հնարավոր է ծրագրի չափսը մեծացնել ու փոքրացնել, ինչպես նաև ավելացվել է "Ամբողջ էկրանով" ռեժիմը, որը սեղմելով ցանկացած հեռուստաալիք կարող եք դիտել ամբողջ էկրանով:
Հեռուստաալիքների ցանկը գտնում է աջ կողմում և որոշակի ժամանակ պասիվ մնալուց հետո անհետանում է՝ հեռուստացույցին ավելի շատ տեղ հատկացնելու նպատակով: Ցանկը նորից տեսնելու համար անհրաժեշտ է մկնիկը նորից պահել ծրագրի աջ մասում: Հնարավորություն կա նաև անջատել այդ ֆունկցիան և մշտապես ցուցադրել ցանկը: Եթե խնդիրներ ունեք հայերեն տառերի հետ, ապա կարող եք փոխել ծրագրի լեզուն և օգտագործել անգլերեն տարբերակը:

Ալիքների դինամիկ ցանկ
Ամենակարևոր փոփոխությունը համարում եմ այն փաստը, որ այժմ հեռուստաալիքների ցանկը կարող է դինամիկ փոխվել: Այսինքն ժամանակի ընթացքում կարող են ավելանալ այլ ալիքներ և բաժիններ՝ առանց ծրագրի թարմացման: Եթե որոշակի ժամանակ անց հեռուստաալիքներից մեկը չաշխատի, ապա այս դեպքում նույնպես հնարավոր է շտկել այդ թերությունը ի շնորհիվ ալիքների դինամիկ ցանկի:


Youtube-ի ալիքներ
Այս տարբերակը ներառում է նաև Youtube-ի ալիքներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են ավելանալ: Youtube-ի ալիքների ժամանակ ներքևում ցուցադրվում է այդ ալիքի վրա տեղադրված վերջին վիդեոների ցանկը: Կարող եք ներքևի ցանկից ընտրել ցանկացած վիդեո և նայել:



Խաղեր և այլ բաժիններ
ArmblogTV 5 ծրագրում առկա են նաև այլ բաժիններ, որոնք կապ չունեն հեռուստատեսության կամ ռադիոկայանների հետ: Դրանցից են օրինակ խաղերի և տեսախցիկների բաժինները: Սկզբնական տարբերակում տեղադրված են մի քանի խաղեր, որոնք ժամանակի ընթացքում նույնպես կարող են շատանալ ի շնորհիվ դինամիկ ցանկի:



Ինչպես ներբեռնել և տեղադրել
Ծրագրի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է համակարգչում ունենալ հետևյալ 4 կոմպոնենտները:

1) .Net Framework 4.0
2) Flash Player For IE (10 կամ բարձր)
3) Flash Player For Non IE  (10 կամ բարձր)
4) Windows Media Format Runtime (10 կամ բարձր)
5) Windows Media Player (10 կամ բարձր)

Եթե օգտագործում եք Windows Vista/7/8, ապա կարիք չկա տեղադրել 4-րդ և 5-րդ կոմպոնենտները, իսկ Windows XP-ների վրա հիմնականում լինում է Windows Media Player 9, այդ պատճառով անհրաժեշտ է տեղադրել ավելի թարմ տարբերակ: Կոմպոնենտները բարեհաջող տեղադրելուց հետո սեղմեք ներքևի կոճակը և ներբեռնեք ArmblogTV 5 ծրագիրը:


понедельник, 20 августа 2012 г.

Աբրահամին կապացուցեմ, որ ես եմ ուժեղագույնը. Շտիգլիցի հարցազրույցը NEWS.am Sport-ին

Օգոստոսի 25-ին  Բեռլինի O2 World մարզապալատում Արթուր Աբրահամը կփորձի վերադարձնել չեմպիոնական գոտին: Արթուրի մրցակիցն է լինելու սուպերմիջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը: Արթուր Աբրահամը  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ «տեղյակ է Շտիգլիցի հնարավորություններին, նրա ուժեղ կողմերին, բայց դա ոչինչ չի նշանակում. պետք է հաղթել եւ վերջ»:
Աբրահամի համար ճակատագրական մենամարտից առաջ NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց նաեւ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի (ծնվել է 1981թ. հունիսի 20-ին Կրասնոդարի մարզում: Առաջին մենամարտը` 7 ապրիլի 2001թ.: Անցկացրել է 43 մենամարտ, տարել է 41 հաղթանակ, 23-ը նոկաուտով: Պարտվել է 2 մենամարտում) հետ եւ ստացավ նրա պատասխանն Արթուր Աբրահամին:
Ռոբերտ, օգոստոսի 25-ին Բեռլինում տեղի կունենա Ձեր մենամարտը Արթուր Աբրահամի հետ: Ինչպե՞ս եք ֆունկցիոնալ պատրաստվում մենամարտին:
Ամեն ինչ շատ լավ է ընթանում: Ես բազմաթիվ սպարինգ-մենամարտեր եմ անցկացրել: Սպարինգ-մրցակիցներս շատ հարմար էին` Արթուր Աբրահամի նման բռնցքամարտիկներ էին: Կարծում եմ` շատ լավ եմ պատրաստված, նույնիսկ, արել եմ ավելին, քան պետք էր: Ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն:
Իսկ հոգեբանորե՞ն:
Երբ ես մարզվում եմ եւ ամեն բան ստացվում է, ես կարողանում եմ հաղթել սպարինգ-մրցակիցներիս` այդ ժամանակ հոգեբանական պատրաստվածությունն էլ բարձր մակարդակի վրա է: Երբ գիտեմ` ամեն ինչ արել եմ, որ լինեմ լավ մարզավիճակում` հոգեբանական վիճակս էլ լավ է լինում:
Արթուր Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ խլելու է աշխարհի չեմպիոնի Ձեր գոտին: Ի՞նչ կպատասխանեք նրան:
Նա իմ գոտու պաշտոնական հավակնորդն է եւ ամեն բան կանի, որպեսզի խլի այն ինձանից: Բայց ես էլ չեմ ցանկանում այն զիջել Արթուրին: Ես ապացուցելու եմ, որ այս քաշային կարգում ես եմ ուժեղագույնը:
Ի՞նչ կարծիք ունեք Արթուր Աբրահամ մարզիկի մասին:
Ես շատ լավ ծանոթ եմ նրա հետ: Մի քանի տարի է, ինչ շփվում ենք: Ժամանակին միասին մարզվում էինք, սպարինգ-մենամարտեր էինք անցկացնում: Մենք մարզիկներ ենք եւ հասկանում ենք իրավիճակը: Մենք ինչ-որ հանցագործներ չենք: Եվ  ուժեղագույնի հարցը լուծելու ենք ռինգում: Իսկ մենամարտից հետո մենք կմնանք ընկերներ: Իրար ձեռք կսեղմենք, ու ամեն ինչ նորմալ կլինի:
Իսկ որո՞նք են Արթուրի թույլ կողմերը:
Արթուրը մի քանի մենամարտերում պարտվեց ամերիկացի բռնցքամարտիկներին: Գուցե դա նրան որոշակիորեն կոտրեց: Բայց դա այլ քաշային կարգում էր: Հնարավոր է, որ նա իմ քաշային կարգում ֆիզիկապես «չձգի»: Երբ նա հանդես էր գալիս այլ քաշային կարգում` նա ֆիզիկապես ավելի ուժեղ էր, իսկ այստեղ նրան ավելի դժվար կլինի:
Ի՞նչ կասեք Բեռլինի О2 մարզապալատի մասին: Արթուրի համար այն կարելի է ասել հարազատ է, նրա տանից շատ մոտ է, բայց Ձեզ համար էլ այդքան օտար չէ:
Արթուրն ապրում է Բեռլինում:  Դա նրա քաղաքն է: О2-ում մենամարտեր է անցկացրել: Նա այնտեղ մեծ աջակցություն է ունենալու, բայց ինձ սատարողներն էլ են շատ լինելու: Գերմանիայի տարբեր քաղաքներից շատերը կգան, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ղազախստանի մի շարք գործարարներ:
Կարո՞ղ եք ասել, որ այս մենամարտը լինելու է Ձեր կարիերայի կարեւորագույններից մեկը:
Այո, կարելի է այդպես ասել: Արթուրին Գերմանիայում գրեթե բոլորը գիտեն: Մենամարտը հեռարձակելու են հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ ռադիոյով:  Այն մեծ ուշադրության է արժանացել ԶԼՄ-ների կողմից: Ինձ համար  նույնպես շատ կարեւոր է անցկացնել մենամարտը շատ լավ:
Ռոբերտ, Դուք ազգությամբ գերմանացի եք: Մեծացել եք Կրասնոդարի մարզում: Կպատմե՞ք Ձեր արմատների մասին:
Հայրս գերմանացի է` Շտիգլից, մայրս ռուս է` Կալաշնիկովա: Ազգականներս 1991-ին տեղափոխվեցին Գերմանիա եւ ապրում են այստեղ: Մայրական կողմի բարեկամներս ապրում են Սիբիրում: Ես ունեմ նրանց կոնտակտային տվյալները: Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել Ռուսաստանում, այնուհետեւ տեղափոխվել եմ Գերմանիա: Ստացվել է այնպես, որ ես կիսով չափ գերմանացի եմ, կիսով չափ` ռուս:

խաղացեք հետաքրքիր max payne xaxn


                                                   

Եվրո-2012

Եվրո-2012-ը մտնում է վճռական փուլ։ Մնացել է 3 հանդիպում, եւ չորս ուժեղագույն հավաքականները նախ կպարզեն իրենց հարաբերությունները կիսաեզրափակիչում։ Հանդիպումների մասին կխոսենք վաղը, առայժմ ներկայացնենք Եվրոյի շուրջ տիրող առավել ուշագրավ իրադարձությունները։
Նախ, ՈւԵՖԱ-ն մերժել է ֆուտբոլի Իսպանիայի հավաքականին, որը ցանկացել է Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի` Պորտուգալիայի թիմի հետ հանդիպումը սկսել լռության րոպեով։
Իսպանացիները ցանկանում էին խաղից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել իսպանական «Բետիսի» պաշտպան Միկի Ռոկեի հիշատակը։ 23-ամյա ֆուտբոլիստը մահացել է հունիսի 24-ին` քաղցկեղից։
Բացի այդ, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելել են խաղադաշտ դուրս գալ սգո թեւկապով։ Բնականաբար, իսպանացիներին վրդովվեցրել է ՈւԵՖԱ-ի որոշումը, մանավանդ որ Եվրո-2012-ի խմբային փուլի երրորդ տուրի` Շվեդիա - Ֆրանսիա խաղին նախորդել էր լռության րոպե։ Ֆուտբոլիստները հարգել էին ֆրանսիացի հայտնի մեկնաբան Թյերի Ռոլանի հիշատակը, տեղեկացնում է Sport.News.am-ը։
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան իր կարծիքն է հայտնել, թե ով է այսօր աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը. «Լրագրողները հաճախ են ինձ հարցնում, թե ով է աշխարհում լավագույնը. Մեսի՞ն, թե՞ Ռոնալդուն։ Ինձ համար ակնհայտ է. համար մեկը Անդրես Ինյեստան է։ Նա հավաքականում իմ խաղընկերն է, եւ ես տեսնում եմ, որ նա խաղադաշտում ի վիճակի է շատ ավելի բարդ հնարքներ կատարել։ Անդրեսը գնդակի հետ հրաշքներ է գործում։
Միեւնույն ժամանակ նա հրաշալի անձնավորություն է եւ թիմի առաջատար խաղացողների մեկն է։ Ես անձամբ ծանոթ չեմ ոչ Ռոնալդուի, ոչ էլ Մեսիի հետ, բայց Անդրեսը պարզապես արտակարգ ֆուտբոլիստ է հիանալի բնավորությամբ, իսկ դա կարեւոր է», ասել է Սիլվան։
Իսկ Գերմանիայի հավաքականի 34-ամյա ռմբարկու Միրոսլավ Կլոզեն այսօր կայանալիք Գերմանիա - Իտալիա կիսաեզրափակիչին ընդառաջ նշել է, որ իտալացիները հաղթելու շանս գործնականում չունեն
«Պիրլոն հայտարարել է, թե գերմանացիները զգուշանում են Իտալիայից։ Ես չգիտեմ, թե ինչու է նա այդպես որոշել։ Մենք հրաշալի ենք անցկացնում մեր մարզումները եւ պատրաստ ենք հանդիպմանը։ Նրանք կարող են փորձել մեզ։ Բայց ես ենթադրում եմ` իրենք էլ լավ գիտեն, որ մեզ հաղթելու շանս գործնականում չունեն։ Մենք մեզ տեսնում ենք եզրափակիչում եւ չեմպիոնի տիտղոսը նվաճած», ասել է Կլոզեն։
Նշենք, որ Գերմանիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 150 հազար եվրո, եթե թիմը կիսաեզրափակիչում հաղթի իտալացիներին։ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է մեծացնել պարգեւավճարի չափը։ Նախապես որոշվել էր յուրաքանչյուր ֆուտբոլիստին հատկացնել 100 հազար եվրո։ Չեմպիոնի տիտղոսը նվաճելու դեպքում գերմանացի ֆուտբոլիստները կստանան 300 հազարական եվրո։
Այն էլ նշենք, որ Գերմանիայի հավաքականի հաղթանակների թալիսման դարձած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօրվա Գերմանիա - Իտալիա հանդիպմանը չի կարող ներկա լինել, քանի որ մասնակցում է Եվրոպական խորհրդի նիստին։ Մերկելը նշել էր, որ Գերմանիայի մասնակցությամբ եզրափակիչին անպայման ներկա կլինի Կիեւում։
Իսկ այս ընթացքում Ֆրանսիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա կիսապաշտպան Սամիր Նասրին Twitter-ի միջոցով ներողություն է խնդրել երկրպագուներից Եվրո-2012-ի խմբային մրցաշարի երրորդ խաղում Իսպանիայի հավաքականից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո France Press-ի լրագրողին հայհոյելու համար։
«Այժմ մամուլը քննարկում եւ քննադատում է իմ վարքը։ Ես ցանկանում եմ, որ բոլոր երկրպագուները, հատկապես, երեխաները իմանան, որ ես զղջում եմ արածիս համար։ Ես սիրում եմ Ֆրանսիայի հավաքականը, մեր երկրպագուներին եւ ֆուտբոլը։ Իսկ տվյալ միջադեպը վերաբերում է միայն ինձ եւ մի քանի լրագրողների։ Նրանք ճանճից փիղ սարքեցին։ Ես այդ մասին կխոսեմ, երբ կգա ժամանակը», ասել է Նասրին։

четверг, 16 августа 2012 г.

Տիգրան Մարտիրոսյան. Ես կարող էի նվաճել ոսկե մեդալ Լոնդոնում

30-րդ Օլիմպիական խաղերում ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանից սպասում էինք միայն ոսկե մեդալ: Տիգրանը Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն է, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, սակայն լոնդոնյան Խաղերից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Տիգրանը վնասվածք է ստացել եւ չի կարող մասնակցել քառամյակի գլխավոր մեկնարկին:

Վնասվածքից հետո իր առաջին հարցազրույցը Տիգրան Մարտիրոսյանը տվեց NEWS.am Sport-ին:

Տիգրան, Օլիմպիական ոսկու մեր գլխավոր հույսն էիր: Վնասվածք ստացար եւ չէիր շփվում մամուլի հետ: Ինչպե՞ս ստացար վնասվածքդ:

Ցանկացած մարզիկի ամենամեծ երազանքը Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Այս տարի ես շատ լուրջ էի տրամադրված: Բուժել էի բոլոր վնասվածքներս: Ճիշտ մարզվում էի: Ամեն բան շատ լավ էր ընթանում: Ես արդեն չորս տարի է, ինչ փոխել եմ քաշային կարգս: Եվ այս կարգում ինձ լավ եմ զգում: Թող մեծամտություն չթվա, բայց այսպիսի լավ մարզավիճակում ես դեռ չէի եղել, նույնիսկ Անթալիայում` աշխարհի առաջնության ժամանակ: Մրցումներից մեկ ամիս առաջ մեջքիս հատվածում սկսեցի ցավեր զգալ, ու գնալով ցավը խորացավ: Պոդոլսկում` հավաքի ժամանակ, հասկացա, որ չեմ կարող մասնակցել Օլիմպիադային: Հավաքից հետո վերադարձա Հայաստան: Միայն ես գիտեմ, թե ինչ զրկանքներ եմ ունեցել Խաղերին նախապատրաստվելիս: Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում եւ ինչ ապրումներ ունեի: Եթե դա լինեին աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունները՝ այդքան ծանր չէի տանի:

Երբ վերադարձար Հայաստան, ինչպե՞ս դուրս եկար այդ ծանր հոգեվիճակից:

Երբ ինձ վատ եմ զգում, կամ խորը սթրես եմ տանում, ես աշխատում եմ ցրվել, զբաղեցնել ինձ ինչ-որ բանով, մենակ չմնալ։ Այս անգամ  հավատացեք ընկերներս ու բարեկամներս ցանկանում էին օգնել, բայց ես ցանկանում էի մենակ մնալ: Մի քանի օր է, ինչ վերադարձել եմ իմ առօրյա կյանքին:

Ի՞նչ կասես դոպինգ-թեսթի մասին խոսակցություններին:

Ես լսել եմ այդ խոսակցությունները, թե իբր չեմ հասցրել պատրաստվել դոպինգ-թեսթից առաջ: Անգամ լսել եմ, թե ես վախեցել եմ չինացիներից, եւ իմանալով, որ չեմ հաղթի՝ չեմ մասնակցել: Ասեմ, որ իմ չմասնակցելու միակ պատճառը վնասվածքս էր:

Ինչո՞ւ մենք կորցրեցինք քո Օլիմպիական ուղեգիրը եւ չհայտավորեցինք պահեստային մարզիկի:

Մենք մեկնել էինք Պոդոլսկ հինգ մարզիկներով: Եթե մեկը վնասվածք ստանար՝ ունենայինք փոխարինող ծանրորդ: Իմ վնասվածքից հետո մենք չհասցրեցինք վերջնական տվյալներ ներկայացնել եւ ուշացանք, քանի օր Խաղերից միայն մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ ես չեմ մասնակցի:

Երբ դիտում էիր քո քաշային կարգի մրցումները, ի՞նչ էիր մտածում։ Կարո՞ղ էիր հաղթել չեմպիոնին:

Ես նրան ե'ւ հաղթել եմ, ե'ւ պարտվել: Այսպես ասեմ՝  միջազգային մրցումների ժամանակ այն քաշը, որ ես բարձրացրել եմ առաջին մոտեցման ժամանակ այս Խաղերի ժամանակ ինձ կբերեր արծաթե մեդալ: Կարծում եմ, եթե կարողանայի օգտագործել հնարավորություններս՝ կդառնայի չեմպիոն: Օլիմպիական խաղերից առաջ ես իմ լավագույն մարզավիճակում էի:

Ինչպե՞ս կգնահատես  հայ ծանրորդների ելույթներն Օլիմպիական խաղերում:

Ես հետեւել եմ բոլորի ելույթներին թե' ծանրորդների, թե' մյուսների: Այս տարի ծանրամարտում անհաջողությունները շատ էին եւ հենց առաջինն իմ դեպքն էր: Շատ ուրախալի է, որ Հռիփսիմե  Խուրշուդյանը կարողացավ լավ մասնակցել: Շատ ուրախ եմ նրա համար: Շնորհավորում եմ մեր մեդալակիրներին: Ցանկանում եմ, որ Արսեն Ջուլֆալակայնը եւ Արթուր Ալեքսանյանը հաջորդ Խաղերում արդեն առաջին տեղ գրավեն:

Շատ մարզիկների մոտ զգացվում էր հոգեբանական ոչ բավարար պատրաստվածությունը եւ ավելորդ լարվածությունը: Հոգեբաններ ձեզ հետ անհատապես աշխատե՞լ են։

Ես չեմ մարզվել հոգեբանների հետ: Իմ վաղամեռիկ մարզիչ Աշոտ Մխիթարյանը` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը,  իմ ամենալավ հոգեբանն էր: Այժմ մարզիչները փորձում են լրացնել նրա տեղը: Իսկ առանձին հոգեբաններ չկան: Մրցումներին նախապատրաստվելը սկսվում է յոթ ամիս շուտ:  Եթե լավ ես պատրաստվում ու ճիշտ պլանավորում ամեն ինչ, ապա լավ մարզավիճակում ես լինում: Կոնկրետ ինձ մոտ, որքան մոտենում են մրցման օրերը, այնքան ես ինձ ավելի վստահ եմ զգում: Ինձ համար մրցումները տոն են: Եթե վնասվածքներ ու խնդիրներ չկան, հոգեբանորեն խնդիրներ պետք է չլինեն:

Աշոտ Մխիթարյանի մահից հետո հայկական ծանրամարտը այլեւս այն հզորությունը չունի: Ի՞նչ յուրահատկություններ ուներ նա, որ այժմ պակասում է:

Իսկապես, Աշոտ Մխիթարյանը այլ կարգի մարզիչ էր: Նրա պակասը շատ է զգացվում: Մենք ունենք լավ մարզիչներ, բայց մեր հավաքականի վերելքը սկսվեց Մխիթարյանի գալով: Նա ուներ մեծ փորձ, բոլորին լավ ճանաչում էր: Նա լավ մանկավարժ էր ու ամեն մարզիկին յուրովի էր վերաբերվում:

Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում:

Վնասվածքս այդքան լուրջ չէ, որքան նախորդ անգամ: Շուտով կսկսեմ բուժվել եւ կարող եմ հստակ ասել, որ մյուս տարի կկարողանամ մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին։

Իսկ սպորտից բացի ի՞նչ նպատակներ ունես: Պատրաստվում ես տեղափոխվել Երեւան:

Այո, Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ինձ տուն էր նվիրել Երեւանում: Ուզում եմ տեղափոխվել Երեւան եւ համատեղել մարզումներս այստեղ եւ Գյումրիում: Առաջիկա նպատակս մյուս Օլիմպիական խաղերին պատրաստվելը կլինի: Սիրած աղջիկ չունեմ: Չեմ բացառում, որ կարող է սիրահարվեմ, բայց ընտանիք կցանկանամ կազմել միայն Օլիմպիական խաղերից հետո:

Իսկ սիրած աղջիկ ունենալն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է մարզիկին:

Սիրած աղջիկը պետք է շատ հասկացող լինի, որպեսզի ամեն բան լավ լինի: Նա պետք է ըմբռնումով մոտենա, որ ես շատ ժամանակ եմ հատկացնում մարզումներին, իսկ ամուսնությունը կարծում եմ կխանգարի ինձ սպորտում:

Շնորհակալություն զրույցի համար:

Ես էլ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել NEWS.am-ին հայկական սպորտն այսքան օպերատիվ լուսաբանելու համար:

Սամվել Խաչատրյան. Այսօր հայկական ծանրամարտը շատ լավ վիճակում է

«Ես ամեն ինչ անում եմ, որ ծանրամարտն ավելի զարգանա Հայաստանում: Մի քանի տարի առաջ ծանրորդները պարկով մեդալ էին բերում: Ինչի այդ մասին չեք ասում, 346 հատ մեդալ եմ բերել վեց տարվա ընթացքում: Վերցրեք ծանրամարտի պատմությունը, այդքան մեդալ ո՞վ է բերել… Դարձել եմ ազգի թշնամի, բայց ունեմ 350 հատ մեդալ, կհանեմ կլցնեմ բոլորի դեմը»:
Այս մասին այսօր` օգոստոսի 16-ին կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
«Մենք բոլորից սպասելիքներ ունեինք: Հինգ անվանի մարզիկներ ունենք: Մենք մեդալի ակնկալիքներ ունեիքն Առաքել Միրզոյանից, Մելինե Դալուզյանից, Տիգրան Մարտիրոսյանից եւ Հռիփսիմե Խուրշուդյանից:
Եթե մենք լրիվ դատարկ գայինք, ես կընդունեի այս մեղադրանքները:  Հռիփսիմեն բարձր պահեց հայկական ծանրամարտի պատիվը, բայց նա ումո՞վ դարձավ մեդալակիր` ինձնով, այ էս տղով, Գագիկ Ծառուկյանով: Կանչեք Հռիփսիմեին եւ հարցրեք` ինքնուրույն կարող էր գնալ եւ մեդալ բերել»,- նշեց Սամվել Խաչատրյանը:
Հարցին, թե ինչ արձագանք է տվել ՀԱՕԿ-ի նախագահը հայ ծանրորդների անհաջող ելույթներին՝ Սամվել Խաչատրյանը պատասխանեց.
«Պարոն Ծառուկյանը սպորտի վարպետ է: Նա ինձանից բացատրություն ուզեց, բայց շատ լավ հասկացավ, որ սա ուղղակի ձախողում էր: Այսօր հայկական ծանրամարտը շատ լավ վիճակում է, եթե չհաշվենք Օլիմպիական խաղերը: Ունենք հիմնական թիմ, բայց կան մարդիկ, որոնցից սպասելիքներ չունենք եւ չունեինք նաեւ Օլիմպիական խաղերում: Օրինակ` Արա Խաչատրյանից ինչ սպասեմ, ավագ Տիգրան Մարտիրոսյանից ինչ սպասեմ, նա 30 տարեկան է:
Օլիմպիական խաղերի արդյունքները գնահատում եմ նորմալ: Պեկինի Խաղերին մենք չենք ունեցել արծաթե մեդալ, հիմա ունենք եւ ես դա համարում եմ ավելի լավ: Արծաթն ավելի լավ էք քան 10 հատ բրոնզը:
Նորայր Վարդանյանից էլ սպասելիքներ ունենք: Նա լավ մարզիկ է: Թող ոչ ոքի չթվա, թե նա ծանոթով է հայտնվել հավաքականում: Երբեւիցե ծանրամարտի ֆեդերացիայում ծանոթով մարդ չի հայտնվել: Գագիկ Ծառուկյանը երբեք ինձ չի ասել` այսինչին ընդգրկիր, սրա որդին է: Ամեն ինչ ընդունվում է ըստ բարձրացրած կիլոգրամների»:
NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե, հրաժարականի դեպքում, կա արդյոք ֆեդերացիայի նախագահի հարմար թեկնածու, Սամվել Խաչատրյանը նկատեց.
«Ինձ փոխարինող կլինի: Անփոխարինելի մարդ չկա: Բայց այս պահին ես փոխարինող չեմ տեսնում: Անփոխարինելի միայն Աստված է եւ այս պահին միայն Գագիկ Ծառուկյանը: Միայն Գագիկ Ծառուկյանը կարող է Գագիկ Ծառուկյանին փոխարինել: Ես չեմ եկել այստեղ որեւէ մեկին պաշտպանելու: Ուղղակի դարձել եմ ազգի թշնամի, բայց մեջքիս ունեմ 350 հատ մեդալ, կհանեմ կլցնեմ բոլորի դեմը: Բա ինձանից առաջ ինչի մեդալներ չկային… Ես ամեն ինչ անում եմ, որ ծանրամարտն ավելի զարգանա Հայաստանում»:

среда, 8 августа 2012 г.

Ինչպես Ձեր համակարգիչով կառավարեք ընկերոջ համակարգիչը


Ձեզ եմ ներկայացնում մի ծրագիր, որի միջոցով կարող եք տանը նստած  կառավարել այլ համակարգիչներ:


1. Ներբեռնում եք ծրագիրը: 

2. Նստեցնում եք ծրագիրրը համակարգչի մեջ 


3.Ծրագիրը միանալուց հետ ձեզ տալիս է ID և գաղտնաբառ 

Եթե ուզում եք դուք կառավարեք ձեր ընկերոջ համակարգիչը, ապա նա ձեզ պետք է ուղարկի իր ID-ն և գաղտնաբառը,

ընկերոջ ID-ին գրում եք համապատասխան տեղում  և սեղմում նկարում տրված կոճակը,



понедельник, 6 августа 2012 г.

Պատրաստում ենք օրացույց

Լուսանկար Օրացույց - պարզ ծրագիր ստեղծել օրացույց նկարներով. Ստեղծել ձեր գեղեցիկ օրացույցներլուսանկարները արագ եև հեշտությամբ. Ընթացքում մի քանի րոպե դուք կկարողանաք ստանալ ցանկալիօրացույցի ձեևաչափ եև ոճը, մեկ տարի կամ մեկ ամիս. .. Ծրագիրը առաջացնում է օրացուցային ցանց, ոչ միայն2011 թ, այլեւ ցանկացած այլ. Օրացույցներ ևս կարող են արտահանվել մշակման այլ պատկեր խմբագիրների.բավական ընտրեք Թուղթև չափընշեք տարին, կամ ամիսը, եև սեղմեք "Create Օրացույց». Դուք կարող եք փոխելցանկացած Օրացույցի պարամետրերը, այդ թվում, տառատեսակներըչափերը, պիտակները, դաշտերըև շատավելին: Այդ ֆոնի վրա դուք կարող եք օգտագործել գեղեցիկ gradientsպատրաստ պատկերներ, որ գալիս ենծրագրի հետկամ պարզապես Ներմուծեք ձեր պատկերը. Նաև առկա են տարբեր տարբերակներ օգտագործելովշրջանակների ու դիմակներ:

Եթե ​​ցանկանում եք ստեղծել մասնագիտական ​​որակի Օրացույց մի քանի վայրկյանում, - դա միանգամայնհնարավոր է"Ֆոտո Օրացույց» հասկացությունը ներառում է մի քանի տասնյակ պատրաստի կաղապարներ, ինչպես նաև օրացույցներ մեկ տարի, և մի քանի ամիսԱռավելությունն այն է, որ ծրագրի օրինակները առաջացնում է օրացուցային տարվա համար որևէ առանց սահմանափակման:



                                                                 Ներբեռնել                                     

пятница, 27 июля 2012 г.

Spider Player 1.85

Spider Player-ը բազմաֆունկցիոնալ ձայնային վերարտադրիչ է Windows-ի համար,որը վերարտադրման համար
օգտագործում է հայտնի` Bass audio library գրադարանը և նրա ընդլայնումները։

*Վերարտադրիչը ունի տարբեր ֆայլերի համար նախատեսված տեգերի հզոր խմբագիր։
*Կարողանում է ձևափոխել հետևյալ ֆայլերը.MP3, WMA, OGG, WAV,ընդ որում կարող եք ինքներդ որոշել
ձևափոխման ընտրանքները։
*Կա հնարավորություն վերցնելու շավիղները CD-ից։
*Վերարտադրչը ունի երգերի տեքստերի պարզ և հարմար խմբագիր։
*Ապահովվում է CD տեքստը,ցանցային ռադիո,շապիկներ և այլն։




բեռնել 

Այժմ արդեն հանրահայտ WinRAR-ը ամբողջովին Հայերենով..

Նոր տարբերակում կատարվել են բազմաթիվ նորամուծություններ և փոփոխություններ։ 

Հերթական ծրագիրը ՀայՍոֆթից....
WinRAR 4.01...