Նախ, ՈւԵՖԱ-ն մերժել է ֆուտբոլի Իսպանիայի հավաքականին, որը
ցանկացել է Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի` Պորտուգալիայի թիմի հետ հանդիպումը
սկսել լռության րոպեով։
Իսպանացիները ցանկանում էին խաղից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել իսպանական «Բետիսի» պաշտպան Միկի Ռոկեի հիշատակը։ 23-ամյա ֆուտբոլիստը մահացել է հունիսի 24-ին` քաղցկեղից։
Բացի այդ, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելել են խաղադաշտ դուրս գալ սգո թեւկապով։ Բնականաբար, իսպանացիներին վրդովվեցրել է ՈւԵՖԱ-ի որոշումը, մանավանդ որ Եվրո-2012-ի խմբային փուլի երրորդ տուրի` Շվեդիա - Ֆրանսիա խաղին նախորդել էր լռության րոպե։ Ֆուտբոլիստները հարգել էին ֆրանսիացի հայտնի մեկնաբան Թյերի Ռոլանի հիշատակը, տեղեկացնում է Sport.News.am-ը։
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան իր կարծիքն է հայտնել, թե ով է այսօր աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը. «Լրագրողները հաճախ են ինձ հարցնում, թե ով է աշխարհում լավագույնը. Մեսի՞ն, թե՞ Ռոնալդուն։ Ինձ համար ակնհայտ է. համար մեկը Անդրես Ինյեստան է։ Նա հավաքականում իմ խաղընկերն է, եւ ես տեսնում եմ, որ նա խաղադաշտում ի վիճակի է շատ ավելի բարդ հնարքներ կատարել։ Անդրեսը գնդակի հետ հրաշքներ է գործում։
Միեւնույն ժամանակ նա հրաշալի անձնավորություն է եւ թիմի առաջատար խաղացողների մեկն է։ Ես անձամբ ծանոթ չեմ ոչ Ռոնալդուի, ոչ էլ Մեսիի հետ, բայց Անդրեսը պարզապես արտակարգ ֆուտբոլիստ է հիանալի բնավորությամբ, իսկ դա կարեւոր է», ասել է Սիլվան։
Իսկ Գերմանիայի հավաքականի 34-ամյա ռմբարկու Միրոսլավ Կլոզեն այսօր կայանալիք Գերմանիա - Իտալիա կիսաեզրափակիչին ընդառաջ նշել է, որ իտալացիները հաղթելու շանս գործնականում չունեն
«Պիրլոն հայտարարել է, թե գերմանացիները զգուշանում են Իտալիայից։ Ես չգիտեմ, թե ինչու է նա այդպես որոշել։ Մենք հրաշալի ենք անցկացնում մեր մարզումները եւ պատրաստ ենք հանդիպմանը։ Նրանք կարող են փորձել մեզ։ Բայց ես ենթադրում եմ` իրենք էլ լավ գիտեն, որ մեզ հաղթելու շանս գործնականում չունեն։ Մենք մեզ տեսնում ենք եզրափակիչում եւ չեմպիոնի տիտղոսը նվաճած», ասել է Կլոզեն։
Նշենք, որ Գերմանիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 150 հազար եվրո, եթե թիմը կիսաեզրափակիչում հաղթի իտալացիներին։ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է մեծացնել պարգեւավճարի չափը։ Նախապես որոշվել էր յուրաքանչյուր ֆուտբոլիստին հատկացնել 100 հազար եվրո։ Չեմպիոնի տիտղոսը նվաճելու դեպքում գերմանացի ֆուտբոլիստները կստանան 300 հազարական եվրո։
Այն էլ նշենք, որ Գերմանիայի հավաքականի հաղթանակների թալիսման դարձած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօրվա Գերմանիա - Իտալիա հանդիպմանը չի կարող ներկա լինել, քանի որ մասնակցում է Եվրոպական խորհրդի նիստին։ Մերկելը նշել էր, որ Գերմանիայի մասնակցությամբ եզրափակիչին անպայման ներկա կլինի Կիեւում։
Իսկ այս ընթացքում Ֆրանսիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա կիսապաշտպան Սամիր Նասրին Twitter-ի միջոցով ներողություն է խնդրել երկրպագուներից Եվրո-2012-ի խմբային մրցաշարի երրորդ խաղում Իսպանիայի հավաքականից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո France Press-ի լրագրողին հայհոյելու համար։
«Այժմ մամուլը քննարկում եւ քննադատում է իմ վարքը։ Ես ցանկանում եմ, որ բոլոր երկրպագուները, հատկապես, երեխաները իմանան, որ ես զղջում եմ արածիս համար։ Ես սիրում եմ Ֆրանսիայի հավաքականը, մեր երկրպագուներին եւ ֆուտբոլը։ Իսկ տվյալ միջադեպը վերաբերում է միայն ինձ եւ մի քանի լրագրողների։ Նրանք ճանճից փիղ սարքեցին։ Ես այդ մասին կխոսեմ, երբ կգա ժամանակը», ասել է Նասրին։

Комментариев нет:
Отправить комментарий