ստեղծեք վիրտուալ թանգարան Ֆեյսբուքի Ձեր լուսանկարներով

Intel ընկերությունը ստեղծել է մի հետաքրքիր կայք, որը թույլ է տալիս Ֆեյսբուքի նկարներով ստեղծել վիրտուալ թանգարան և կատարել վիրտուալ այց դեպի այդ թանգարան գեղեցիկ երաժշտության ներքո: Անհրաժեշտ է ընդամենը այցելել ներքևի կայքը և սեղմել Connect To Facebook կոճակը: Այնուհետև ծրագրին պետք է տալ իրավասություններ, որպեսզի այն կարողանա Ֆեյսբուքի Ձեր պրոֆիլից վերցնել լուսանկարներ և այլ անհրաժեշտ տվյալներ:


Ինչպես ներբեռնել Ձեր Ֆեյսբուքի պրոֆիլի մասին պատմող ֆիլմը

Նախորդ գրառման մեջ նշել էի, որ Ֆեյսբուքն իր 10-րդ տարեդարձի առթիվ անակնկալ է պատրաստել իր օգտատերերին և կազմել է կարճամետրաժ ֆիլմեր յուրաքանչյուր օգտատիրոջ պրոֆիլի մասին: Ֆիլմը տեսնելու համար պետք է այցելեք այստեղ: Սակայն այդ ֆիլմը հնարավոր չի կիսվել ընկերների հետ, քանի որ բացակայում է Share կամ Download կոճակը: Եկեք տեսնենք, թե ինչպես է այն հնարավոր ներբեռնել:
1. Բացեք Google Chrome դիտարկիչը:
2. Chrome-ով այցելեք այս կայքը:
3. Ներբեռնեք և տեղադրեք այդ հավելվածը:
4. Բացեք Ձեր վիդեոյի էջը և սեղմեք Play:
5. Chrome-ի վերևի աջ անկյունում սեղմեք կանաչ սլաքի վրա և ներբեռնեք:
Նշեմ նաև, որ այս հավելվածով կարող եք նաև այլ կայքերից վիդեոներ ներբեռնել
Նշեմ նաև, որ այս հավելվածով կարող եք նաև այլ կայքերից վիդեոներ ներբեռնել
Ի՞նչ է իրենից ներկայացնում Facebook Paper-ը և ո՞նց ներբեռնել
Օրեր առաջ Ֆեյսբուքը տեղեկացրեց, որ պատրաստվում է թողարկել նոր հավելված, որը կոչվում է Facebook Paper։ Անվանումն արդեն հուշում է, որ այն նախատեսված է նորություններ կարդալու համար։ Երեկ այս հավելվածն արդեն հայտնվեց App Store-ում և հասանելի է ԱՄՆ օգտատերերի համար։ Սակայն այս սահմանափակումը կարելի է հեշտությամբ շրջանցել՝ գրանցելով նոր Apple ID ԱՄՆ-ի համար։ Այսինքն գրանցման ընթացքում պետք է երկիրը նշել ԱՄՆ (նոր Apple ID գրանցելու մասին տեսեք այստեղ): Բացի երկրի սահմանափակումից հավելվածն ունի նաև մեկ այլ թերություն։ Այն առայժմ հասանելի է միայն iPhone սարքերի վրա և iPad-ի էկրանին այդքան էլ լավ որակով չի աշխատում։
Եկեք տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում Facebook Paper հավելվածը։ Ինչպես վերևում արդեն նշեցի, այն նորություններ կարդալու հավելված է։ Այս ծրագրով փաստորեն Ֆեյսբուքը ցանկանում է դառնալ նորություններ փոխանցելու առաջատար աղբյուրներից մեկը։ Ծրագիրը տեղադրելուց հետո առաջարկվում է ընտրել բաժիններ (Sections)։ Առայժմ հասանելի են հետևյալ բաժինները՝ Tech, Planet, Flavor, Creators, Ideas, LOL, Headlines, Enterprise, Pop Life, Score, Exposure, Equalize, All City, Well Lived, Family Matters, Cute, Glow, Home և Pride։
Բաժինները ընտրելուց հետո ձևավորվում է Ձեր նորությունների հոսքը և ցուցադրվում են այդ բաժիններին համապատասխան նորություններ։ Իհարկե այդ բաժիններից բացի ցուցադրվում է նաև Ֆեյսբուքի հիմնական նորությունների հոսքը։ Այնուհետև շատ պարզ ինտերֆեյսի վրա կարելի է թերթել նորությունները և կարդալ դրանք։ Նորությունները ցուցադրվում են առաջատար կայքերի կամ թերթերի Ֆեյսբուքի էջերից։
Հավելվածը ցուցադրում է նաև ընկերության առաջարկները, նամակներն ու ծանուցումները։ Այսինքն այս հավելվածը կարող է դառնալ Ֆեյսբուքի հավելվածի լիարժեք փոխարինող։ Հավելվածի միջոցով Ֆեյսբուքում գրառում անելու համար պետք է մատով սեղմել էկրանի վերևի հատվածը և քաշել դեպի ներքև։ Իսկ լուսանկարները տեսնելու համար պետք է բացել դրանք և թեքել iPhone-ը կամ iPad-ը աջ կամ ձախ կողմ։
Թարմացված
Կարող եք տեսնել նաև iMicca-ի կողմից պատրաստված վիդեոն։
Комментариев нет:
Отправить комментарий