Ցանցում հայտնվել է Նովոսիբիրսկում մի կնոջ ինքնահրկիզման տեսագրությունը: Կինը որոշել էր վերջ տալ իր կյանքին «Նովոսիբիրսկի շինարարական ընկերության» հետ դատական հայցի պատճառով, որից ամիսներ առաջ տուն էր գնել: Սակայն ավելի ուշ նա մտքափոխ էր եղել եւ դիմել դատարան` գումարը հետ ստանալու պահանջով: Դատարանը չէր բավարարել Վալենտինա Գերասիմովայի հայցը, թեեւ շինարարները ներդրած գումարները հետ էին վերադարձրել:
«Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Նադեժդա Բոլտենկոյի խոսքով, կինն անցած տարվա սեպտեմբերից 30 անգամ դիմել է իրենց եւ սպառանցել ինքնասպան լինել:
Հուլիսի 18-ին նա հանել է վառելիքով տարան, կրակայրիչը, այրել ինքն իրեն եւ նետվել դռների ուղղությամբ: Տղամարդիկ փորձել են մարել կրակը: Ինտերնետում հայտնվել է տեսագրությունը, որը նկարել են ականատեսները:
Այժմ նա ծանր վիճակում գտնվում է այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժնում:
Комментариев нет:
Отправить комментарий