Հայտնի
ռոք կատարող Սերժ Թանգյանը պատմել է ռեալիթի-շոուների նկատմամբ իր
վերաբերմունքի մասին, որը նաեւ արտահայտված է նրա վերջին՝ «Հարակիրի»
ալբոմի երգերից մեկում:
Երաժշտական
loudwire.com կայքին տրված հարցազրույցում Թանգյանին հարցրել են նրա
«Ռեալիթի TV» երգի մասին: Ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից.
«Այդ
երգը լսելիս, ինձ չէր լքում միտքը, որ միակ հայերը, ովքեր ավելի հայտնի են
Ամերիկայում, քան «System of a Down» խմբի անդամները, Քարդաշյան քույրերն
են»,-ասել է լրագրողը Թանգյանին:
«Հարցազրույցներից
մեկում իմ լրագրող ընկերը հարցրեց ինձ, կարո՞ղ եմ ես արդյոք բնութագրել
ռեալիթի հեռուստատեսությունը որպես մշակութային հարակիրի, եւ ես մտածեցի,
որ դա անտարակույս հետաքրքիր միտք է: «Ռեալիթի TV»-ն մեծ մասով պատկանում է
հասարակությանը, քանի որ այլանդակ հեռուստատեսություն կարող է անել ամեն
մեկը, սակայն պահանջվում են միլիոնավոր մարդիկ, որպեսզի այն հաջողության
հասնի: Կարծում եմ խնդիրը ոչ թե դերասանների մեջ է, այլ հանդիսատեսի:
Ինչպիսի կյանք ենք ապրում մենք, եթե այդ տիպի շոուները դառնում են այնքան
հանրաճանաչ ու այնքան կարեւոր, որ մենք անընդհատ հետեւում ենք դրանց:
Կարեւորը դա է, այլ ոչ թե այն, թե ո՞վ է այդպիսի շոուների հեղինակն ու
դերասանը»,- նշել է Թանգյանը:
Комментариев нет:
Отправить комментарий