пятница, 28 декабря 2012 г.
Ինչպես ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները


Ծրագիրը տեղադրելուց հետո անհրաժեշտ է բացել այն, սեղմել կարմիր կոճակը և սկսել ձայնագրել էկրանը: Ծրագրի կարգավորումներից կարող եք փոխել ձայնագրվող տեսահոլովակի որակը և այլ պարամետրեր:


Խորհուրդ եմ տալիս նաև ներբեռնել և տեղադրել այսկոդեկները, որպեսզի կարողանաք պահպանել ձայնագրված ֆայլը մի քանի ֆորմատներով:
четверг, 27 декабря 2012 г.
Այժմ հնարավոր է ներբեռնել Ձեր թվիթների արխիվը
0
Twitter միկրոբլոգում ավելացել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ներբեռնել Ձեր բոլոր թվիթները և պահել դրանք համակարգչի մեջ: Այս ֆունկցիան առայժմ հասանելի է ոչ բոլոր օգտատերերի համար, սակայն աստիճանաբար հասանելի կլինի բոլորին: Ահա, թե ինչպես կարող եք ներբեռնել Ձեր թվիթները՝
1.Մտեք կարգավորումների էջ (սեղմեք այստեղ):
2.Ամենաներքևում սեղմեք Requset your archive
3.Որոշակի ժամանակ անց Ձեր էլ. փոստին կստանաք նամակ: Բացեք նամակը և ներբեռնեք արխիվը:
среда, 26 декабря 2012 г.
четверг, 20 декабря 2012 г.
Միանգամից մի քանի մարդկանց նամակներ ուղարկելու ֆունկցիա Օդնոկլասնիկի կայքում

Ռուսական Օդնոկլասնիկի կայքըհետ չի մնում առաջատար այլ սոցիալական կայքերից և գործարկում է նոր ֆունկցիա, որը թույլ կտա ուղարկել նամակներ միանգամից մի քանի մարդկանց և ստեղծել խմբակային խոսակցություններ: Ընդհանուր խոսակցության մասնակիցները կարող են փոխել խոսակցության անվանումը (կամ թեման), ինչպես նաև հրավիրել այլ մարդկանց:
Կարող եք նաև ընդհանուր խոսակցության մեջ պատասխանել կոնկրետ նամակների կամ հավանել դրանք (Класс):
Կարող եք նաև ընդհանուր խոսակցության մեջ պատասխանել կոնկրետ նամակների կամ հավանել դրանք (Класс):
среда, 19 декабря 2012 г.
Ներբեռնեք աուդիո/վիդեո ֆայլեր Oդնոկլասնիկից, Յութուբից և մնացած այլ կայքերից

Ընդհանուր առմամբ հավելվածը թույլ է տալիս ներբեռնել մի քանի տասնյակ կայքերից, այդ պատճառով չեմ կարող նկարներով անդրադառնալ բոլոր այն կայքերին, որտեղ հայտնվում է այդ կոճակը: Ահա այդ կայքերի ցուցակը՝

Հավելվածի առավելություններից է նաև այն փաստը, որ այն հասանելի է բոլոր առաջատար դիտարկիչների համար: Հավելվածը տեղադրելու համար սեղմեք համապատասխան դիտարկչի նշանի վրա:
Եթե չգիտեք, թե ինչպես տեղադրել կողմնակի հավելվածներ Google Chrome-ի վրա, ապա կարդացեք այս գրառումը:
воскресенье, 16 декабря 2012 г.
Իսկ դու նամակ գրե՞լ ես Ձմեռ Պապիկին

Վահագն Պոդոսյանը ստեղծել է մի զվարճալի ծրագիր, որի շնորհիվ հնարավոր է նամակ գրել Ձմեռ Պապիկին: Անհրաժեշտ է պատասխանել տրվող 21 հարցերին և վերջում կարդալ նամակը: Խորհուրդ է տրվում դաշտերը լրացնելուց լինել անկեղծ և լրացնել իրական տվյալներ: Ստացված հետաքրքիր ու զվարճալի նամակները կարող եք գրել այս գրառման մեկնաբանությունում: