понедельник, 22 октября 2012 г.

Windows 8 RT համակարգով աշխատող Surface պլանշետների գները արդեն հայտնի են




Կարծում եմ նորություն չի, որ անհատական համակարգիչների մոտ 80%-ի վրա տեղադրված է հենց Windows օպերացիոն համակարգ: Սակայն Windows 8 օպերացիոն համակարգի թողարկվելուն զուգահեռ Microsoft ընկերությունը փորձում է մեծ ազդեցություն ունենալ նաև պլանշետների շուկայում և միանգամից պայքարի մեջ է մտնում ծանր հրետանիով: Բլոգում մի անգամ արդեն անդրադարձել եմ, որ Microsoft-ը շուտով վաճառքի է հանելու Surface պլանշետներ: 



Եվ ահա վերջապես հայտնի դարձավ, թե ինչ կարժենան այն Surface պլանշետները, որոնց վրա տեղադրված կլինի Windows 8 RT օպերացիոն համակարգ: 


Windows 8 Pro համակարգով Surface-ների գները դեռ հայտնի չեն: Տեղեկացնեմ նաև, որ Windows 8 RT տարբերակում հնարավոր է տեղադրել միայն Windows Store-ի ծրագրերը և բացակայում են մի քանի ֆունկցիաներ Pro տարբերակի հետ համեմատած:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

пятница, 19 октября 2012 г.

Այժմ հնարավոր է վիրտուալ այց կատարել դեպի Google ընկերության սերվերների սենյակներ





Google ընկերությունը շարունակում է իր քարտեզների վրա ավելացնել ավելի հետաքրքիր ու օգտակար հնարավորություններ: Այժմ Street view ֆունկցիայի միջոցով հնարավոր է վիրտուալ այց կատարել Google-ի սերվերների սենյակները և սեփական աչքերով տեսնել, թե որտեղ է բնակվում ինտերնետը: Փորձեք այցելել բոլոր սենյակները:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

среда, 17 октября 2012 г.

Աջակցենք Հենրիխ Մխիթարյանին



Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի Շախտյորի խաղացող Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կայքում (IFFHS), որտեղ որոշվելու է 2012 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ֆուտբոլիստները բաժանված են ըստ մայրցամաքների և մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը որոշվելու են յուրաքանչյուր մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստները: Այնուհետև լավագույները ընդգրկվելու են մի ամբողջական ցուցակի մեջ և մինչև 2013թ. հունվարի 3-ը որոշվելու է լավագույն ֆուտբոլիստը: Քվեարկելու համար այցելեք առաջարկվող կայքը, ցուցակում գտեք Հենրիխ Մխիթարյանին, ներքևում գրեք պահանջվող կոդը և քվեարկեք:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

вторник, 16 октября 2012 г.

Youtube-ը փոխել է տեսահոլովակների ռեյտինգավորման մեթոդը



Youtube վիդեոհոսթինգի ադմինիստրացիան փոխել է տեսահոլովակների ռեյտինգավորման մեթոդը: Նախկինում տեսահոլովակի ռեյտինգը կախված էր տվյալ տեսահոլովակի հղումի վրա այցելումների քանակով, իսկ այժմ ռեյտինգը հաշվարկելուց հաշվի է առնվում այն իրական ժամանակը, որը օգտատերերը ծախսում են տվյալ տեսահոլովակը դիտելու համար: Նշվում է, որ դա կօգնի պայքարել կեղծ ռեյտինգներ հավաքողների դեմ: Հաճախ տեսահոլովակների հեղինակները տեղադրում են տեսահոլովակի հետ կապ չունեցող լուսանկարներ՝ ավելի շատ այցելուներ գրավելու և տեսահոլովակների ռեյտինգները բարձրացնելու նպատակով: Մարդիկ այդ կերպ խաբնվում են նախնական լուսանկարով և սեղմում են տեսահոլովակի վրա, սակայն կարճ ժամանակ անց դադարեցնում են դիտել նմանատիպ տեսահոլովակները: Ռեյտինգավորման նոր մեթոդը այս դեպքում կարող է պայքարել խաբեբաների դեմ և բարձր վարկանիշներ հատկացնի արժանի տեսահոլովակներին:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

пятница, 12 октября 2012 г.

Google Chrome-ը անցավ Internet Explorer-ին




Երկար տարիների շարունակ առաջատար դիրքեր զբաղեցնող Internet Explorer-ը վերջապես զիջեց դիրքերը: StatCounter կայքի տվյալներով Google Chrome դիտարկչից օգտվողների քանակը վերջին մեկ շաբաթում գերազանցում է Internet Explorer դիտարկչի օգտագործողների քանակին: Փաստորեն Google Chrome-ին 3 ու կես տարի պահանջվեց Internet Explorer-ին անցնելու համար: Այսպիսով վերջին շաբաթվա տվյալներով Google Chrome օգտագործում են ինտերնետից օգտվողների 32.76%-ը, իսկ մնացած առաջատար դիտարկիչների դեպքում այսպիսի պատկեր է՝ Internet Explorer-31.94%, Firefox-25.47, Safari-7.08%, Opera-1.74%: 

Առաջարկում եմ նաև մասնակցել հարցմանը և նշել այն դիտարկիչը, որից ամենաշատն եք օգտվում:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Ինչպես հաղթել խաղային ավտոմատներին


четверг, 11 октября 2012 г.

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցող Էրեբունի-Երևան 2794 միջոցառումների ցանկը



10.00
Երևանի փողոցների ջրցան մեքենաների շքերթ

11.00
Երևան քաղաքի հուշարձանների լվացում

12.00-12.30
Թատերականացված ներկայացում (Էրեբունի արգելոց-թանգարանին հարող հրապարակ)

12.30-14.00
Հանդիսության մասնակիցների բեմականացված քայլերթ (Էրեբունի թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ)

11.00-12.00
Էրիվանի բերդի գրավման 185-ամյակի հանդիսավոր ծրագիր (Պասկևիչյան բլուր)

14.00-15.00
Տոնական շքերթ (Ռուսաստանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ)

14.00-18.00
Մանկական բեմ (տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթային հերոսներ (Կիրովի անվան մանկական զբոսայգի)

15.00-18.30
Վարչական շրջանների ողջույն ելույթներ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ, Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ) 14.00-18.00 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)

14.00-18.00
Բիենալե (Ֆրանսիայի հրապարակ)

14.30-18.30
Վարպետաց քաղաք – խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)

14.30-18.30
Կարաոկե (Հյուսիսային պողոտա)

14.30-18.30
Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)

14.30-18.30
Թատերական բեմ (Հյուսիսային պողոտա)

14.30-18.30
Կրկեսային բեմ (Հյուսիսային պողոտա)

14.30-18.00
Պոեզիայի բեմ (Մոսկովյան պուրակ)

15.00 
Մարաթոնյան վազք 2794 մետր (Հաղթանակի կամուրջից մինչև Մատենադարան)

15.30
Հեծանվավազք (Մաշտոցի պողոտա)

15.00-17.30
Երևանի վերաբերյալ տեսահոլովակի նկարահանում (Մաշտոցի պողոտա)

15.00-18.00
Աշխարհի ազգերի բեմ - Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ (Անգլիական այգի, Սունդուկյան թատրոնի հարևանությամբ)

15.00-18.30
Էստրադային բեմ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ)

16.00-18.00
Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)

17.00-19.00
Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)

19.00-23.00
Դիսկոտեկ (Ազատության հրապարակ)

19.00-23.00
Ջազ բեմ (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)

19.00-23.00
Ռոք բեմ (Շառլ Ազնավուրի հրապարակ)

18.00-22.00
Դասական երաժշտության բեմ (Կոմիտասի արձանին կից պուրակ)

19.00-23.00
Ազգային երաժշտության բեմ (Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ)

19.00-22.00
Գալա համերգ "Իմ սրտի մայրաքաղաք" և տոնական հրավառություն (Հանրապետության հրապարակ)

22.10-23.00
Դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

пятница, 28 сентября 2012 г.

Google-ի քարտեզներ համալրվել են ստորջրյա մի քանի պանորամաներով



Google ընկերության քարտեզների Street View ծառայության մեջ ավելացվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս կատարել վիրտուալ ստորջրյա զբոսանքներ: Տվյալ պահին հնարավոր է դիտել միայն մի քանի պանորամաներ, որոնք ժամանակի ընթացքում շատանալու են: Ստորջրյա լուսանկարները կատարվել են ջրասուզակների կողմից 6 ամսվա ընթացքում:

четверг, 27 сентября 2012 г.

Pro Evolution Soccer 2013





Խաղը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:



Ինչպես ընկերներին ուղարկել ձայնային նամակներ Ֆեյսբուք սոցիալական կայքում Ինչպես ընկերներին ուղարկել ձայնային նամակներ Ֆեյսբուք սոցիալական կայքում





Ֆեյսբուք սոցիալական կայքը այժմ թույլ է տալիս ուղարկել տեքստային հաղորդագրություններ և կատարել վիդեոզանգեր: Սակայն կա հաղորդակցության ևս մեկ օգտակար միջոց, որը չկա Ֆեյսբուքում: Խոսքը գնում է ձայնային նամակներ ուղարկելու մասին: Օրինակ կարող եք ձայնագրել որևէ հայտարարություն և միանգամից ուղարկել այն մի քանի ընկերների: Ձայնային նամակներ ուղարկելու համար անհրաժեշտ է՝

1.Սեղմեք այստեղ
2.Սեղմեք Get Started կոճակը և մուտքագրեք Ֆեյսբուքի տվյալները: Ծրագրին տվեք որոշակի իրավասություններ:
3.Բացված պատուհանի վրա սեղմեք Allow կոճակը և փակեք:



4.Սեղմեք Send a new message կոճակի վրա:
5.Ընտրեք այն ընկերներին, ովքեր պետք է ստանան նամակը:

воскресенье, 23 сентября 2012 г.

среда, 29 августа 2012 г.

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին



Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի մի օգտակար ու հետաքրքիր կայքի, որի միջոցով հնարավոր է հետևել թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին օնլայն ռեժումում Google-ի քարտեզի վրա: Վերջերս հայտնաբերեցի նաև, որ այդ կայքում ավելացել է թռիչքի մեջ գտնվող ինքնաթիռի 3D մոդելը քարտեզի վրա տեսնելու հնարավորություն: Օրինակ կարող եք հետևել, թե ինչպես է վայրէջք կատարում տվյալ ինքնաթիռը: Այդ ֆունկցիան տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել ինքնաթիռի վրա և ձախ կողմի վահանակից ընտրել CockPit View:


вторник, 28 августа 2012 г.

"9-րդ հրաշալիք" շաբաթաթերթ (2009, N9)





Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

воскресенье, 26 августа 2012 г.

Ի՞նչ է Dropbox-ը և ինչպես օգտվել





Dropbox-ը անվճար ծառայություն է, որի միջոցով կարող եք ցանկացած վայրում հասանելի դարձնել ձեր լուսանկարները, վիդեոները, փաստաթղթերը և մնացած այլ ֆայլերը: Օրինակ, եթե աշխատանքի վայրում կամ դպրոցում ունեք ինչ-որ ֆայլեր, որոնք ուզում եք տեսնել նաև տան համակարգչի վրա, ապա անհրաժեշտ է ընդամենը այդ ֆայլերը տեղադրել համապատասխան թղթապանակի մեջ և տան համակարգչում բացել այդ թղթապանակը: Փաստորեն այլևս կարիք չկա ֆայլեր տեղափոխելու համար օգտագործել կրիչներ: 


Dropbox-ի շնորհիվ կարող եք նաև հասանելի դարձնել այդ ֆայլերը ձեր ընկերներին այլ մարդկանց:



Եթե նույնիսկ Ձեր համակարգիչը վնասվում է ու սկավառակի վրա գտնվող ֆայլերը ջնջվում են, այլևս կարիք չկա անհանգստանալու, քանի որ այդ ֆայլերը պահպանվում են նաև Dropbox-ի սերվերի վրա: 
Ինչի՞ց սկսել
1. Այցելեք այստեղ և գրանցվեք:
2. Նեռբեռնեք Drobpox ծրագիրը:
3. Բացեք և տեղադրեք համակարգչի մեջ
4. Տեղադրելուց հետո գրեք Ձեր օգտանունը ու ծածկագիրը 
5. Նշեք Dropbox-ի թղթապանակի հասցեն




6. Բացեք այդ թղթապանակը և տեղադրեք ֆայլերը:


Այսուհետ այդ թղթապանակում տեղադրված ֆայլերը հասանելի կլինեն ցանկացած վայրում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլն), որտեղ տեղադրված կլինի Dropbox ծրագիրը և կլինի ինտերնետի առկայություն: Նշեմ նաև, որ առանց Dropbox ծրագրի ֆայլերը կարող եք տեսնել ինտերնետ դիտարկչի մեջ հավաքելովDropbox.com:
Dropbox-ը սկզբում տալիս է 2.5 ԳԲ ազատ տարածք, որը հնարավոր է շատացնել կամ գումարով, կամ ընկերներին հրավիրելով: Dropbox-ը յուրաքանչյուր հրավերի համար երկու կողմերին հատկացնում է  500 Մբ ազատ տարածք:

четверг, 23 августа 2012 г.

Odnoklassniki.ru կայքի հերթական բացթողումը: Ինչպես նայել լուսանկարները առանց հյուր գնալու



Odnoklassniki.ru սոցիալական կայքում ցանկացած օգտատիրոջ լուսանկարները նայելու համար պետք է մտնել այդ մարդու պրոֆիլ, այնուհետև սեղմել նրա լուսանկարներից որևէ մեկի վրա և նայել: Այսինքն եթե առանց հյուր գնալու միանգամից մեծացնեք նրա գլխավոր լուսանկարը, ապա այդ դեպքում չեք կարող նայել նրա մնացած լուսանկարները (սլաքները չկան): Բլոգի այցելուներից ... առաջարկել է մի տարբերակ, որի միջոցով հնարավոր է առանց հյուր գնալու դիտել տվյալ մարդու բոլոր լուսանկարները: Մեթոդը աշխատում է միայն այն դեպքում, եթե տվյալ օգտատիրոջ պրոֆիլը փակ չի և գլխավոր լուսանկարը ունի նվազագույնը մեկ Класс:

1.Մեծացրեք որևէ օգտատիրոջ գլխավոր լուսանկարը:

2.Նկարի աջ մասում կտեսնեք Класс կոճակը և այն մարդկանց քանակը, ովքեր սեղմել են այդ կոճակը:



3.Սեղմեք այդ քանակի վրա և փակեք բացված պատուհանը:

4.Փակելուց հետո կտեսնեք նկարները թերթող սլաքները:

5.Սեղմեք այդ սլաքների վրա և կտեսնեք մնացած լուսանկարները:


среда, 22 августа 2012 г.

Ինտերակտիվ տեսարան մարսից




Մի քանի օր առաջ NASA-ի կողմից Մարս մոլորակի վրա ուղևորված Curiosity ռոբոտը շարունակում է ուղարկել Մարսի վրա կատարված բացառիկ լուսանկարներ: Լուսանկարիչ Էնդրյու Բոդրոյը այդ լուսանկարների համադրությամբ ստեղծել է 360 աստիճան պտտվող տեսարան, որի շնորհիվ հնարավոր է ավելի պատկերավոր տեսնել Մարսի մակերևույթը:

Հայերեն ստեղնաշար Google Chrome-ի համար

Հայերեն ստեղնաշար Google Chrome-ի համար

Այս հավելվածը ավելացնում է հայերեն Փոնետիկ ստեղնաշար Google Chrome ինտերնետ դիտարկչին, որի շնորհիվ կարող եք սոցիալական ցանցերում և ինտերնետային այլ կայքերում գրել հայերեն տառերով` առանց համակարգչի մեջ լրացուցիչ ծրագրեր տեղադրելու:
                  

Ինչպե՞ս օգտագործել

1. Տեղադրեք հավելվածը:
2. Այնուհետև ցանկացած կայք այցելելով Google Chrome-ի հասցեի դաշտի աջ մասում կտեսնեք ՀՀ դրոշը:
3. Սեղմեք այդ դրոշի վրա և կբացվի հայերեն ստեղնաշարը:
4. Հայերեն ստեղնաշարը անջատելու համար կրկին սեղմեք դրոշի վրա:

Հավելվածը ջնջելու մասին կարդացեք այստեղ:

Հեղինակային ծրագիր: ArmblogTV 5

Վերջապես ավարտին հասցրեցի բլոգի այցելուներին խոստացած ArmblogTV ծրագրի 5-րդ տարբերակը: Այս տարբերակում փոփոխությունները ակնհայտ են: Նշեմ այդ փոփոխություններից մի քանիսը՝

Ծրագրի ինտերֆեյսը
Ծրագրի ինտերֆեյսը ամբողջովին փոխվել է: Այժմ հնարավոր է ծրագրի չափսը մեծացնել ու փոքրացնել, ինչպես նաև ավելացվել է "Ամբողջ էկրանով" ռեժիմը, որը սեղմելով ցանկացած հեռուստաալիք կարող եք դիտել ամբողջ էկրանով:
Հեռուստաալիքների ցանկը գտնում է աջ կողմում և որոշակի ժամանակ պասիվ մնալուց հետո անհետանում է՝ հեռուստացույցին ավելի շատ տեղ հատկացնելու նպատակով: Ցանկը նորից տեսնելու համար անհրաժեշտ է մկնիկը նորից պահել ծրագրի աջ մասում: Հնարավորություն կա նաև անջատել այդ ֆունկցիան և մշտապես ցուցադրել ցանկը: Եթե խնդիրներ ունեք հայերեն տառերի հետ, ապա կարող եք փոխել ծրագրի լեզուն և օգտագործել անգլերեն տարբերակը:

Ալիքների դինամիկ ցանկ
Ամենակարևոր փոփոխությունը համարում եմ այն փաստը, որ այժմ հեռուստաալիքների ցանկը կարող է դինամիկ փոխվել: Այսինքն ժամանակի ընթացքում կարող են ավելանալ այլ ալիքներ և բաժիններ՝ առանց ծրագրի թարմացման: Եթե որոշակի ժամանակ անց հեռուստաալիքներից մեկը չաշխատի, ապա այս դեպքում նույնպես հնարավոր է շտկել այդ թերությունը ի շնորհիվ ալիքների դինամիկ ցանկի:


Youtube-ի ալիքներ
Այս տարբերակը ներառում է նաև Youtube-ի ալիքներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են ավելանալ: Youtube-ի ալիքների ժամանակ ներքևում ցուցադրվում է այդ ալիքի վրա տեղադրված վերջին վիդեոների ցանկը: Կարող եք ներքևի ցանկից ընտրել ցանկացած վիդեո և նայել:



Խաղեր և այլ բաժիններ
ArmblogTV 5 ծրագրում առկա են նաև այլ բաժիններ, որոնք կապ չունեն հեռուստատեսության կամ ռադիոկայանների հետ: Դրանցից են օրինակ խաղերի և տեսախցիկների բաժինները: Սկզբնական տարբերակում տեղադրված են մի քանի խաղեր, որոնք ժամանակի ընթացքում նույնպես կարող են շատանալ ի շնորհիվ դինամիկ ցանկի:



Ինչպես ներբեռնել և տեղադրել
Ծրագրի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է համակարգչում ունենալ հետևյալ 4 կոմպոնենտները:

1) .Net Framework 4.0
2) Flash Player For IE (10 կամ բարձր)
3) Flash Player For Non IE  (10 կամ բարձր)
4) Windows Media Format Runtime (10 կամ բարձր)
5) Windows Media Player (10 կամ բարձր)

Եթե օգտագործում եք Windows Vista/7/8, ապա կարիք չկա տեղադրել 4-րդ և 5-րդ կոմպոնենտները, իսկ Windows XP-ների վրա հիմնականում լինում է Windows Media Player 9, այդ պատճառով անհրաժեշտ է տեղադրել ավելի թարմ տարբերակ: Կոմպոնենտները բարեհաջող տեղադրելուց հետո սեղմեք ներքևի կոճակը և ներբեռնեք ArmblogTV 5 ծրագիրը: