среда, 14 августа 2013 г.

iPhone 5S-ը կթողարկվի նաև ոսկեգույն տարբերակով


iPhone-ի երկու նոր մոդելները կստանան iPhone 5S և iPhone 5C անվանումները: Առաջին սարքը կունենա նախորդի դիզայնը, սակայն կթողարկվի նաև ոսկեգույն տարբերակով:

Այս տեղեկությունը տարածել է Macotakara ճապոնական բլոգը, որը նախկինում հայտնել է դեռևս չթողարկված iPad Mini անվանումն ու աշխարհին ներկայացրել այլ արտահոսքեր, որոնք ճիշտ են եղել:
iPhone 5S-ի դիզայնը, համաձայն ընկերության ավանդույթների, դժվար թե փոխվի: Ինչ վերաբերում է iPhone 5C-ին, ճապոնացիները ենթադրում են, որ այդ տառը կարող է ապակոդավորվել որպես Color (գույն): Սարքը, ամենայն հավանականությամբ կթողարկվի տարբեր գունային լուծումներով, ինչպես iPod Touch նվագարկիչները:

iPhone 5S-ը հավանաբար կհամալրվի մատնահետքերի սկաներով, ներկառուցված Home ստեղնով: Ամենայն հավանականությամբ, նորույթները կներկայացվեն սեպտեմբերի 10-ին:

Samsung-ը երկու էկրաններով սմաթֆոն կթողարկի


Samsung-ում քննարկվում է երկու 3,3-դյույմանոց էկրաններով հեռախոսի թողարկման հնարավորությունը: Android-սմարթֆոնի արտաքին էկրանը կափարիչի վրա կլինի, իսկ երկրորդը՝ դրա տակ: Ընկերությունում սարքավորումը հայտնի է Hennessy կոդային անվանմամբ:

Երկու էկրանների թողունակությունը միանման կլինի՝ 320х480: Սարքը կաշխատի երկմիջուկային 1,2 ԳՀ հաճախականությամբ և մեկ գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ պրոցեսորով: Բացի դրանից, Hennessy-ն կստանա 4.1.2 (Jelly Bean) տարբերակի Android օպերացիոն համակարգ և 5-մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ: Հաշվի առնելով բաղադրիչների ոչ այնքան բարձր մակարդակը՝ սարքավորումը դժվար թե թանկ արժենա:

Այս շաբաթ համացանցում հայտնվել է նաև մեկ այլ երկէկրանանոց սարքի՝ Samsung Galaxy Folder-ի մասին տվյալներ: Ընկերության կայքում տեղեկացվում է, որ AMOLED-էկարններից մեկի չափն առնվազն 3,7 դյույմ կլինի: Այն հագեցած կլինի Snapdragon 400 չիփով, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:

Samsung-ը հերթական գովազդում ծաղրում է iPhone սմարթֆոնը

Samsung-ի հերթական գովազդի հերոսը սկզբում փորձում է օգտվել խնձորի տեսքով սմարթֆոնից, սակայն ջանքերն ապարդյուն են անցնում: Այնուհետև հանկարծակի նրա ձեռքերում է հայտնվում Galaxy S4 հեռախոսը, որի պատճառով հերոսի դեմքին ժպիտ է հայտնվում, իսկ էկրանի վրա իսլանդերենով գրվում է՝ «Galaxy S4-ը հասկանում է իսլանդերեն»: Բոլորիս էլ պարզ է, որ գովազդում խնձոր պատկերելով Samsung-ը փորձել է պատկերավոր ներկայացնել Apple iPhone հեռախոսները: Գովազդի հիմքում ընկած է այն փաստը, որ iPhone-ում ներառված Siri համակարգը (ձայնային հրամաններ լսող և կատարող համակարգ) իսլանդերեն լեզվի հնարավորություն չունի: 

Ձմերուկի հասած լինելու աստիճանը որոշող ծրագիր iPhone սմարթֆոնների համար


iPhone սմարթֆոնների համար գոյություն ունի մի օգտակար ծրագիր, որի միջոցով հնարավոր է որոշել ձմերուկի հասած լինելու աստիճանը: Ձմերուկի հասած լինելու աստիճանը  որոշվում է ձայնի միջոցով: Անհրաժեշտ է միայն նշել ձմերուկի չափը, հեռախոսի բարձրախոսը մոտեցնել ձմերուկին ու մի քանի անգամ ձեռքով հարվածել ձմերուկի կեղևին: Այնուհետև ծրագիրը ձայնի միջոցով կորոշի ձմերուկի հասած լինելու աստիճանը: Melon Meter ծրագիրըը App Store-ում վաճառվում է 1,99 դոլարով (Jailbreak արած հեռախոսների վրա կարող եք տեղադրելանվճար):