четверг, 29 ноября 2012 г.

Armnet Awards 2012 մրցույթին մասնակցող իմ կողմից ընտրված մի քանի կայքեր



Ինչպես գիտեք այժմ ընթացքի մեջ է Armnet Awards 2012 հայկական կայքերի մրցույթը: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում ժյուրիի անդամները կուսումնասիրեն և կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը և մրցույթի ավարտից մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 30-ին, կընտրեն յուրաքանչյուր անվանակարգի հավակնորդ կայքերը: Մրցույթի երկրորդ փուլի ընթացքում ժյուրին կընտրի յուրաքանչյուր անվանակարգի հաղթող կայքը և մրցույթի գլխավոր մրցանակակրին: Այս տարի մրցույթին գրանցվել են 500-ից ավել կայքեր, չնայած գրանցվածների մեջ շատ կան կրկնվող կայքեր (օր. նույն կայքը գրանցվել է www-ով և առանց www-ի): Չեմ ալարել ու ուսումնասիրել եմ բոլոր գրանցված կայքեր: Ճիշտն ասած մեծ մաս են կազմում մրցույթի պայմաններին չբավարարող կամ համարյա դատարկ բովանդակությամբ կայքերը, բայց գրանցվածների մեջ կան նաև լավ գաղափարներով ու բովանդակությամբ կայքեր: Այսպիով ներկայացնում եմ իմ կողմից առանձնացված 15 կայքեր ու մի բջջային հավելված: Հիմնականում հաշվի եմ առել դրանց նորարարություններն ու ֆունկցիոն լուծումները:

Քարտեզներ և պանորամաներ

www.360yerevan.am 
Թույլ է տալիս վիրտուալ զբոսնել Երևանի փողոցներով:

www.hinyerevan.com 

Քարտեզի վրա ցուցադրվում են Երևան քաղաքի հին լուսանկարները: Հնարավոր է ավելացնել նոր լուսանկարներ:

www.citybugs.am 

Թույլ է տալիս քարտեզի վրա բարձրաձայնել Երևանի կոմունալ և այլ խնդիրների մասին: Այս նախագիծը իմ կարծիքով հաղթողներից մեկն է լինելու, քանի որ կայքը համագործակցում է նաև քաղաքապետարանի հետ:

www.iyerevan.am 

Այս նախագիծը նույնպես թույլ է տալիս քարտեզի վրա նշել Երևանի կոմունալ և այլ խնդիրների մասին:

Օնլայն առևտուր և ծառայություններ

www.e-payments.am 
Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ:

www.sas.am 
SAS սուպերմարկետների ցանցից օնլայն գնումներ կատարելու համար նախատեսված կայք է, որը ֆունկցիոնալ առումով շատ լավ է պատրաստված:

www.menu.am 

Պատվերների առաջին միացյալ համակարգն է, որի շնորհիվ առաքումը դարձել է հեշտ և հասանելի: Հնարավոր է մի պատվերի մեջ ներառել տարբեր սննդի կետերի ուտելիքներ:

www.igind.am 

Հայտարարությունների գրագետ պատրաստված  կայք է, որի միջոցով հնարավոր է գտնել անհրաժեշտ ապրանքը կամ ծառայությունը:

www.lemon.am 

Առևտրային հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել սեփական օնլայն խանութը և վաճառել տարբեր ապրանքներ: Կա նաև աճուրդի հնարավորություն:

www.bonus.am 

Կայք, որտեղ կարող եք ստանալ Երևանի խանութների, առևտրի կենտրոնների, գեղեցկության սրահների, բժշկական հաստատությունների, ռեստորանների ու սրճարանների զեղչային կտրոններ:

Տեղեկատվական և ուսուցողական

www.find.am 

Հայաստանում գտնվող ժամանցի վայրերի, հյուրանոցների և այլ հասարակական վայրերի մասին ինֆորմացիոն կայք: 

www.doctors.am 
Հայաստանում գտնվող հիվանդանոցների, բժիշկների, ինչպես նաև զանազան հիվանդությունների մասին ինֆորմացիոն կայք: 

www.datalex.am 
Դատական տեղեկատվական համակարգ: 

lib.armedu.am 
Այս կայքում տեղադրվում են կրթական, ուսումնական և մեթոդական էլեկտրոնային գրքեր ու բազմազան այլ նյութեր:

www.armlikes.com 
Չնայած սա հեղինակային նախագիծ է, բայց կարծում եմ արժանի է ընդգրկվել այս ցուցակի մեջ: Կայքը իրենից ներկայացնում է Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային համակարգ:


Բջջային հավելված

Police Cameras 

iPhone-ի և iPad-ի համար նախատեսված հավելված է, որը թույլ է վարորդներին նախազգուշացնում է մոտակայքում գտնվող արագաչափերի մասին:

пятница, 9 ноября 2012 г.

Ավելացնում ենք վիդեո և Mp3 ներբեռնելու կոճակներ Youtube կայքում


Youtube Downloader-Armblog.net

Երբեմն անհրաժեշտություն է առաջանում Youtube կայքում տեղադրված տեսահոլովակները ներբեռնել և պահել համակարգչի մեջ, կամ ներբեռնել այդ տեսահոլովակները mp3 ֆորմատով: Գոյություն ունեն տարբեր հավելվածներ, որոնք Youtube-ում ավելացնում են տվյալ երգը կամ տեսահոլովակը ներբեռնելու կոճակներ: Կարող եք սեղմել համապատասխան դիտարկչի վրա և տեղադրել հավելվածները:

Վիդեո ներբեռնելու կոճակ

ChromeFireFoxIEOperaSafari


Mp3 ներբեռնելու կոճակ

ChromeFireFoxIEOperaSafari

   գցել   

среда, 7 ноября 2012 г.

воскресенье, 4 ноября 2012 г.

Պաղպաղակի ինտերակտիվ խաղ-գովազդ




Pleasure Hunt-ը Magnum պաղպաղակների ինտերակտիվ խաղ-գովազդ է: Խաղի ընթացքում դուք կհայտնվեք ինտերնետային տարբեր էջերում և կայցելեք աշխարհի տարբեր երկրներ: Խաղում հարկավոր է հավաքել հնարավորինս շատ շոկոլադներ և հասնել վերջնակետին:




Վերջերս թողարկվել է նաև այս խաղի երկրորդ մասը, որը նույնպես բաղկացած է բավականին հետաքրքիր ու գեղեցիկ լեվելներից:


четверг, 1 ноября 2012 г.

Երեխաների պրոֆիլների հետ կապված փոփոխություններ Odnoklassniki.ru կայքում

Ս.թ. նոյեմբերի 1-ից Odnoklassniki.ru կայքում գրանցված 14 տարեկանից ցածր օգտատերերը այլևս նամակներ չեն կարողանա ստանալ անծանոթ օգտատերերից: Երեխաները կարող են նամակներ ստանալ միայն իրենց ընկերներից և ծնողների ընկերներից: Այս քայլերով Odnoklassniki.ru կայքը փորձում է երեխաներին հեռու պահել վտանգավոր նյութերից ու մարդկանցից: Հետագայում նախատեսվում է նաև կարգավորումների մեջ նոր ֆունկցիա ավելացնել, որը թույլ կտա թաքցնել անծանոթ մարդկանց կողմից արված գնահատականները: Կայքում հնարավոր չի նաև փնտրել 14 տարեկանից ցածր օգտատերերի պրոֆիլներ, չնայած այդ պրոֆիլները հասանելի են Yandex-ով փնտրման դեպքում: Հիշեցնեմ նաև, որ մի քանի ամիս առաջ  odnoklassniki.ru կայքում հայտնվեց մի կոճակ, որը թույլ էր տալիս 13 տարեկանից ցածր երեխաներին բողոքել անծանոթ մարդկանց կողմից ստացված նամակների դեմ:




Odnoklassniki.ru կայքում ավելացել է պրոֆիլը ձևավորելու հնարավորություն





Ռուսական Odnoklassniki.ru կայքում այժմ ավելացել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս փոխել պրոֆիլի հետևի ֆոնը: Հիշեցնեմ, որ նախկինում հետևի ֆոնը փոխելու համար անհրաեշտ էր օգտվել ոչ պաշտոնական լրացուցիչ հավելվածներից, որոնք կարող էին վտանգավոր կոդեր պարունակել իրենց մեջ: Այժմ կայքի հետևի ֆոնը փոխելու համար անհրաժեշտ է սեղմել վերևի աջ մասում գտնվող Украсьте вашу страницу կոճակը:


Բացված էջում կարող եք ընտրել Ձեր ճաշակին համապատասխան դիզայնը և կիրառել այն կայքի վրա: 




Նշեմ նաև, որ Ձեր ընտրած դիզայնը տեսնելու են նաև Ձեր  ընկերները և  Ձեր պրոֆիլ այցելող այլ օգտատերերը։ Եթե որոշ օգտատերերի մոտ այս ֆունկցիան հասանելի չի, ապա հավանաբար մոտակա օրերում այն կակտիվանա։