пятница, 28 декабря 2012 г.

PACE MAKER ԲՈԼՈՐ ՄԻՆՈՒՍՆԵՐԸ ՀԱՐՄԱՐԵՑՐԵՔ ՁԵՐ ՁԱՅՆԻՆ



Pace Maker- Ծրագրով Դուք Կարող Եք Հեշտությամբ Մինուսների -Tempo, Pitch,Speed Հարմարեցնել Ձեզ: Այսինքն Մինուսի Տոնը Արագությունը Դարձնել Ձեր Ուզածով 1 Վարկյանում: Այս Ծրագրի Հետ Նաև Պետք է Ունենաք Winamp Ծրագիրը:


Ինչպես ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները




Երևի տարբեր կայքերում նկատել եք ուսուցողական տեսահոլովակներ, որտեղ ցուցարվում է համակարգչի էկրանը և ինչ-որ բան է բացատրվում: Դա արվում է հատուկ ծրագրերի օգնությամբ, որոնք կարող են ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները և պահպանել վիդեո ֆայլում: Այդ ծրագրերից ամենահարմարը ըստ ինձ CamStudio-ն է, որը կարող եք անվճար ներբեռնել և օգտագործել: Այն ունի չափազանց պարզ ինտերֆեյս: Հնարավորություն կա ձայնագրել ամբողջ էկրանը, կամ էկրանի նշված հատվածը: 


Ծրագիրը տեղադրելուց հետո անհրաժեշտ է բացել այն, սեղմել կարմիր կոճակը և սկսել ձայնագրել էկրանը: Ծրագրի կարգավորումներից կարող եք փոխել ձայնագրվող տեսահոլովակի որակը և այլ պարամետրեր:



Խորհուրդ եմ տալիս նաև ներբեռնել և տեղադրել այսկոդեկները, որպեսզի կարողանաք պահպանել ձայնագրված ֆայլը մի քանի ֆորմատներով:

Վառվող խարույկ համակարգչի էկրանին



Ձմեռային այս ցուրտ օրերին կարող եք համակարգչի էկրանը դարձնել բուխարի և վայելել ջերմացնող կրակի գեղեցիկ շարժումները:

четверг, 27 декабря 2012 г.

Այժմ հնարավոր է ներբեռնել Ձեր թվիթների արխիվը


0


Twitter միկրոբլոգում ավելացել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ներբեռնել Ձեր բոլոր թվիթները և պահել դրանք համակարգչի մեջ: Այս ֆունկցիան առայժմ հասանելի է ոչ բոլոր օգտատերերի համար, սակայն աստիճանաբար հասանելի կլինի բոլորին: Ահա, թե ինչպես կարող եք ներբեռնել Ձեր թվիթները՝

1.Մտեք կարգավորումների էջ (սեղմեք այստեղ):
2.Ամենաներքևում սեղմեք Requset your archive
3.Որոշակի ժամանակ անց Ձեր էլ. փոստին կստանաք նամակ: Բացեք նամակը և ներբեռնեք արխիվը:

четверг, 20 декабря 2012 г.

Դարձեք հերոս և փրկեք աշխարհը


Ներկայացնում եմ հերթական հետաքրքիր կայքը, որի միջոցով կարող եք պատրաստել զվարճալի ֆիլմ: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնում ձեր լուսանկարներից որևէ մեկը ու վերջ: Դուք կդառնաք 2012 թվականի հերոսի մասին պատմող ֆիլմի հերոստ:

Քանի օր է մնացել Ամանորին



Կայքը ցույց է տալիս, թե քանի օր է մնացել Ամանորին: Կայքի առավելություններից մեկը այն է, որ հնարավորություն կա կիսվել մնացած օրերի քանակը սոցիալական ցանցերում:

2013.armblog.net

Ո՞ր կայքերում փնտրել աշխատանք


Հարգելի այցելուներ, այս էջում կգտնեք Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի հասցեները: Եթե գիտեք այլ օգտակար կայքեր, ապա գրեք մեկնաբանություններում:













Միանգամից մի քանի մարդկանց նամակներ ուղարկելու ֆունկցիա Օդնոկլասնիկի կայքում




Ռուսական Օդնոկլասնիկի կայքըհետ չի մնում առաջատար այլ սոցիալական կայքերից և գործարկում է նոր ֆունկցիա, որը թույլ կտա ուղարկել նամակներ միանգամից մի քանի մարդկանց և ստեղծել խմբակային խոսակցություններ:  Ընդհանուր խոսակցության մասնակիցները կարող են փոխել խոսակցության անվանումը (կամ թեման), ինչպես նաև հրավիրել այլ մարդկանց: 


Կարող եք նաև ընդհանուր խոսակցության մեջ պատասխանել կոնկրետ նամակների կամ հավանել դրանք (Класс):

среда, 19 декабря 2012 г.

Ներբեռնեք աուդիո/վիդեո ֆայլեր Oդնոկլասնիկից, Յութուբից և մնացած այլ կայքերից




Գոյություն ունի մի հավելված, որը խորհուրդ կտամ տեղադրել ինտերնետ դիտարկիչների վրա: Այդ հավելվածը կոչվում է SaveFromNet և թույլ է տալիս ներբեռնել աուդիո/վիդեո ֆայլեր Odnoklassniki, Vkontakte, Youtube և այլ կայքերից: Հավելվածը տեղադրելուց հետո երգի կամ տեսահոլովակի մոտ հայտնվում է ներբեռնելու կոճակ: Ահա, թե ինչ տեսք ունեն այդ կոճակները տարբեր կայքերում` 




Ընդհանուր առմամբ հավելվածը թույլ է տալիս ներբեռնել մի քանի տասնյակ կայքերից, այդ պատճառով չեմ կարող նկարներով անդրադառնալ բոլոր այն կայքերին, որտեղ հայտնվում է այդ կոճակը: Ահա այդ կայքերի ցուցակը՝
Հավելվածի առավելություններից է նաև այն փաստը, որ այն հասանելի է բոլոր առաջատար դիտարկիչների համար: Հավելվածը տեղադրելու համար սեղմեք համապատասխան դիտարկչի նշանի վրա: 

 

Եթե չգիտեք, թե ինչպես տեղադրել կողմնակի հավելվածներ Google Chrome-ի վրա, ապա կարդացեք այս գրառումը:

воскресенье, 16 декабря 2012 г.

Իսկ դու նամակ գրե՞լ ես Ձմեռ Պապիկին




Վահագն Պոդոսյանը ստեղծել է մի զվարճալի ծրագիր, որի շնորհիվ հնարավոր է նամակ գրել Ձմեռ Պապիկին: Անհրաժեշտ է պատասխանել տրվող 21 հարցերին և վերջում կարդալ նամակը: Խորհուրդ է տրվում դաշտերը լրացնելուց լինել անկեղծ և լրացնել իրական տվյալներ: Ստացված հետաքրքիր ու զվարճալի նամակները կարող եք գրել այս գրառման մեկնաբանությունում: